Center of International Integration Support "MASTER"

Հարգելի գործընկերներ

Կոնֆերանսի, շնորհանդեսի, սեմինարի անցկացումը կամ մասնակցությունը ցուցահանդեսին իրենից լուրջ գործնական միջոցառում է ներկայացնում և հենց այդ պատճառով նման միջոցառումները պահանջում են ինտենսիվ աշխատանք, ուժերի բացարձակ հատուցում բոլոր մասնակիցների` հատկապես կազմակերպիչների համար: Պատասխանատվության հսկայական մասը բաժին է հասնում հենց իրենց, քանի որ դա հիմնավոր, մանրախնդիր նախապատրաստում է: Այստեղ կարևոր է ամեն մի մանրուք, հարկավոր է կանխորոշել ամեն ինչ:

Եթե Ձեզ Հայաստանի տարածքում հարկավոր է անցկացնել կոնֆեռանս, շնորհանդես, սեմինար, մասնակցել ցուցահանդեսին կամ ուղղակի կորպորատիվ երեկո կազմակերպել, եթե Ձեզ անհրաժեշտ է, որպեսզի Ձեր ելույթը ընթանա /անցկացվի/ իսկապես բարձր տեխնիկական մակարդակի վրա և վառ տպավորություն թողնի ունկնդիրների վրա, ապա շնորհանդեսային սարքավորումների վարձակալումը Ձեզ թույլ կտա հնարավորինս պարզ լուծել այդ խնդիրը: Շնորհանդեսային սարքավորումների վարձակալումը Հայաստանում հոյակապ հնարավորություն է ընձեռում օգտագործել ժամանակակից շնորհանդեսային մուլտիմեդիային տեխնիկա, առանց դրա ձեռք բերման:

       

Ծրագրի շրջանակներում մենք առաջարկում ենք շնորհանդեսային սարքավորումների լայն ընտրանի` պլազմային պանելներ, պրոյեկտոր, ակուստիկ համակարգեր, նոութբուքեր և այլն: Մեր սարքավորումների ցանկը մշտապես լրացվում է նորագույն ժամանակակից տեխնիկայի նմուշներով: Բարձր որակավորում ունեցող անձնակազմը կտեղադրի և կապահովի Ձեր կողմից վարձակալվող տեխնիկայի արդյունավետ աշխատանքը:

       
  Copyright © 2010 CIIS MASTER LTD